ԱԹԹԻԼԱ ՕՊԵՐԱՅԻ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Ջուզեպպե Վերդիի «Աթթիլա» օպերայի համերգային կատարման պրեմիերան տեղի կունենա մարտի 28-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ջ. Վերդիի «Աթթիլա» օպերան բաղկացած է նախերգանքից և երեք գործողությունից: Իտալերեն լիբրետոյի հեղինակը Տեմիստոկլե Սոլերան է։ Լիբրետոն գրվել է գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների «Աթթիլա, հոների արքա» պիեսի հիման վրա։ Օպերան առաջին անգամ ներկայացվել է 1846թ․ մարտի 17-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում։ Գործողությունները կատարվում են 5-րդ դարի կեսին Ակվիլեիայում, Ադրիատիկ ծովի ծովածոցում՝ Հռոմի մերձակայքում։ Աթթիլայի մահվան սյուժեն հիշատակվում է Մարցելլին Քոմիտի գործերում /6-րդ դար/, այն նաև արտացոլվում է գերմանական էպոսում։

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ ԵՎ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ՝

ԱԹԹԻԼԱ՝ ՀԱՅԿ ՏԻԳՐԱՆՅԱՆ, ԷՑԻՈ՝ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆՑ, ՕԴԱԲԵԼԼԱ՝ ՄԱՐԻՆԵ ԴԵԻՆՅԱՆ /ՀՀ վաստ.արտիստ/, ՖՈՐԵՍՏՈ՝ ՍԱՐԳԻՍ ԱՂԱՄԱԼՅԱՆ /ՀՀ վաստ.արտիստ/, ՈՒԼԴԻՆՈ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, ԼԵՈՆԵ՝ ԶՈՀՐԱԲ ԶՈՀՐԱԲՅԱՆ, ԴԻՐԻԺՈՐ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ/ ՌԴ վաստ.արտիստ/

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.