Նոր զարգացումներ` Ամուլսարի շուրջ

Հայաստանի կառավարությունը սկսել է «Ամուլսար Գոլդ» նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության անկախ գնահատումը («երրորդ աուդիտ»): Այդ մասին հայտնել է Lydian International Limited ընկերությունը:

2018 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հանձնարարել էր գնահատել «Ամուլսար Գոլդ» նախագծի հնարավոր հետեւանքները ջրային ռեսուրսների վրա: Այժմ այդ աշխատանքներին կավելանան նաեւ «Շրջակա միջավայրի եւ սոցիալական ոլորտի վրա ընկերության ազդեցության գնահատումը» եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը» («ՇՄԱԳ») վերլուծությունները: Չնայած, համաձայն երկրի օրենսդրության, ընկերության «ՇՄԱԳ»-ն ավելի վաղ հաստատվել էր Հայաստանի կառավարության կողմից նախքան Ամուլսարի հանքում Լիդիան-ի շինարարական աշխատանքների սկիզբը:

Գնահատումը կանցկացնի Earth Link Advanced Resources Development ընկերությունը: Ակնկալվում է, որ այն կտեւի 12-16 շաբաթ: Ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի կառավարությունը հատկացրել էր 396 900 դոլար «Երրորդ աուդիտը» ֆինանսավորելու նպատակով:

«Մենք համագործակցել են պետական աուդիտի երկու նախկին ներկայացուցիչների հետ եւ կհամագործակցենք նաեւ ELARD –ի հետ: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ օրենքի գերակայության ապահովման համար, որպեսզի «Լիդիանին» թույլատրվի շարունակել Ամուլսարում շինարարությունը եւ բնապահպանական միջոցառումները «երրորդ աուդիտի» հետ միաժամանակ: Չնայած մեր բոլոր ջանքերին՝ «Լիդիանին» թույլ չեն տալիս վերականգնել շինարարական աշխատանքները: Հայաստանի կառավարության գործողություններն ու անգործությունը շարունակվող արշավի մասն է՝ ուղղված Հայաստանում «Լիդիանի» ներդրումների դեմ: Հայաստանի ոչ մի ուրիշ ընկերությունում չեն անցկացվել եռակի ստուգումներ՝ սկսած 2018 թվականի հունիսից»,-հայտարարել է Lydian-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Քարելո-ն:

Ընկերությունը համաձայն չէ երրորդ աուդիտի անհրաժեշտության կամ իրավական հենքի հետ, քանի որ Հայաստանի կառավարությունը «ՇՄԱԳ»-ի հետ միասին արդեն հաստատել էր, որ Amulsar Gold նախագիծը համապատասխանում է Հայաստանի բնապահպանական պահանջներին, եւ որ «Լիդիանը» որպես հիմք էր ընդունել այդ որոշումը Հայաստանում հարյուր միլիոնավոր դոլարներ ներդնելիս:

Մեկնաբանություններ