Նախազգուշացում` Կառավարությանը. Արևմուտքը հայտնեց զարգացման նախապայմանը

Ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամն օրեր առաջ հրապարակել էր մի հոդված, որում խոսվում էր Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության ավելացման մասին: Ուշագրավն այստեղ այն է, որ որպես Հայաստանի տնտեսական իրական զարգացման նախապայման, հոդվածում հիշատակվում է Ամուլսարի խնդիրը: Ինչպես փոխանցում է «Իրատեսը», դրանում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի նոր կառավարության կողմից բարեկամական մթնոլորտ ստեղծելու մտադրության կարևորագույն ազդանշաններից մեկը կլինի Ամուլսարի հանքի իրավիճակի հստակեցումը: Այս պահին Հայաստանն ունի ներդրումների անհրաժեշտություն, բայց «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդրի լուծման պատրաստակամության անկարելիությունը ստվերում է Հայաստանի գործարար համբավն օտարերկյա ներդրողների առջև: Այս պահի դրությամբ ներդրողների համար որևէ այլ խնդիր այնքան կարևոր չէ, որքան «Ամուլսարի» ճակատագիրը, որպեսզի հասկանան՝ Հայաստանը կարո՞ղ է օգնության կարիք ունեցող երկրների կատեգորիայից վերջապես տեղափոխվել տնտեսական և գործարար հարաբերություններ իրականացնող երկրի կատեգորիայի, թե՞ ոչ»: Ամուլսարի շուրջ ստեղծված անհեթեթ, արհեստական իրավիճակը, որն արդեն երկար ամիսներ է, ինչ պատճառ է դարձել տնտեսական աճի նվազեցման, ինչպես նաև մեծ հարված հասցրել երկրի միջազգային հեղինակությանը, հետզհետե վերածվում է իսկական միջազգային լրջագույն սկանդալի` դուրս գալով ներհայաստանյան սահմաններից: Բանը հասել է նրան, որ խնդրի մասին իրենց հոդվածերում սկսել են հիշատակել անգամ «Քարնեգի» հիմնադրամի կարգի կառույցները, որոնց ազդեցությունն ժամանակակից աշխարհում ուղղակի հսկայական է: Սույն հոդվածում, փաստորեն, պարզորոշ կերպով սևով սպիտակին ասվում է, թե որն է այն հիմնական նախապայմաններից մեկը, որը կարող է Հայստանը միջազգային ասպարեզում դարձնել  ներդրումային իմաստով գրավիչ երկիր: Ավելին` յուրատեսակ հռետորական հարց է բարձրացվում` Հայստանն ի վիճակի՞ է նորմալ տնտեսությամբ երկիր  դառնալու, թե՞ հավերժ փող մուրացղի դերում է մտադիր հանդես գալ` հույսը դնելով ինչպես օտարերկրյա դրամական փոխանցումների, այնպես էլ այս կամ այն երկրի կառավարության կողմից ստացվելիք օգնությունների վրա` մի մոդել, որը որևիցե լավ բան չի խոստանում հետհեղափոխական Հայաստանին ու հղի է իսկապես անկանխատեսելի հետևանքներով: Կառավարույունը, որն ամեն օր խոսում է օտարերկրյա ներդրումներն ավելացնելու անհրաժեշտության մասին, այսօր փաստացի անուշադրության մատնելով Ամուլսարի խնդիրն ու «Լիդիանի» առաջ ստեղծելով անհասկանալի ծագման, արհեստածին խոչընդոտներ` այսուհետև կանգնած է երկընտրանքի առաջ` կա՛մ իսկապես պարզաբանել հարցն ու լույս սփռել իրավիճակի վրա` բացատրելով սեփական անտարբերության նախապատճառները, կա՛մ վերջապես հարցը կարգավորել ու թույլ տալ միջազգային խոշորագույն ներդրողին անել իր գործը, «հարստանալ ու հարստացնել»: Միանշանակ է, որ Ամուլսարի խնդրի կարգավորումն իսկապես նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի տուժած հեղինակությունը միջազգային պոտենցիալ ներդրողների շրջանում, ովքեր, ունենալով «Լիդիանի» դրական փորձը, չեն խուսափի` երկրում լուրջ ներդրումներ անելու, տնտեսության սայլը տեղից շարժելու: Իշխանությունների խոստումները հատկապես տնտեսական մասով բավական զգալի ու ոգևորիչ են, և անգամ հիմարին էլ հասկանալի է, որ դրանք այդպես էլ կանքի չեն կոչվելու, եթե համապատասխան խնդիրներն իրենց հանգուցալուծումը չգտնեն, և այդ խնդիրերի շարքում Ամուլսարի հարցն առաջնային է: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս