Լայչակը մերժեց Փաշինյանին. Մինսկի խմբի վախճանը

Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ ՄՆացականյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, անդրադանալով ԼՂ խնդրի կարգավորամանը, հայտարարել է` որևէ հնարավոր փոփոխություն բանակցային ձևաչափի հարցում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: «Մենք, կարծում եմ, բավական ժամանակ ենք հատկացրել այս խնդիրների քննարկմանը։ Վստահ եմ՝ ՀՀ կառավարությունն ունի համապատասխան ճիշտ բանաձևը գոյություն ունեցող ձևաչափում բանակցությունները շարունակելու համար»,-հայտարարել է Լայչակը: Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը համոզմունք է հայտնել, որ Վարչապետը կարգավորման 3 սկզբունքների ու 6 տարրերի վերանայման ազդակ չի տվել: «Վարչապետը նման ազդակ չի տվել, այլ տվել է շատ ավելի կարևոր ազդակ, որ մեզ անհրաժեշտ է աշխատել՝ բացառելու այնպիսի մեկնաբանությունները, այնպիսի մոտեցումները, ընկալումները, որոնք միակողմանի են դարձնում այդ փաթեթը և խնդիր են առաջացնում ընկալումների առումով, թե ինչ է սա նշանակում»,-հայտարարել է Մնացականյանը`մեկնաբանելով Փաշինյանի` Արցախում ունեցած հայտնի ելույթը։ Իրավիճակն իսկապես ուշագրավ է: Փաշինյանն իր հայտարարույուններով, փաստորեն, շատ իմաստներով անակնկալի է բերել ԵԱՀԿ Մինսի խմբին, որի ղեկավարն Երևանում փաստացի հայտարարում է, որ ՀՀ վարչապետի առաջ քաշած սկզբուքնները չեն կարող անգամ քննարկվել, քանի որ անընդունելի են կողմերից առնվազը մեկի համար` նկատի ունենալով Ադրբեջանին: Այսպիսով` կայչակն իր խոսքը կառուցում է նախօրոք Մինսկի խմբի կողմից տարածված հայտարարության տրամաբանության վրա: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Լայչակի դիրքորոշումն այս հարցում ունի հստակ ադրբեջանամետ երանգներ: Այո՛, այն ուղղակիորեն ուղղված չէ Հայաստանի դեմ, սակայն ակնհայտորեն առավելապես արտացոլում է ադրբեջանական, քան հայկական մոտեցումը: Մինչ Փաշինյանն աշխարհին հենց Արցախից լրջանալու, ժամանակ սպանելը դադարեցնելու կոչով է հանդես գալիս` խնդիրն առարկայացնելով ու դուրս բերելով տասնամյակների անարդյունավետ տրամաբանության սահմաններից, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահը, փաստորեն, կոչ է անում Երևանին վերադառնալ հետ, հավատարիմ մնալ այն ձևաչափին, որի պատճառով, փաստորեն, արցախյան խնդիրն այդպես էլ չի ստանում իր հանգուցալուծումն ու վերածվել է արտաքին կառավարման պրիմիտիվ գործիքի. տերություններից ամեն մեկն այս հակամարտության մեջ իր շահն է տեսնում` նաև դրա շնոհիվ պահպանելով սեփական ազդեցությունը տարածաշրջանում: Մինչդեռ Երևանը, փաստորեն, նոր էջ բացելուն միտված կոչ է անում, որ, սակայն, դատելով Լայչակի հայտարարություններից, սվիններով է ընդունվում Մինսկի խմբի կողմից. նրանց իսկապե՞ս ձեռնտու է ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն պայթյունավտանգ իրավիճակը: Բնական հարց է ծնվում`իսկ իրականում որքանո՞վ է արդյունավետ Մինսկի խումբը: Եթե այն ոչ թե հակամարտության կարգավորմանը միտված կառույց է, այլ ընդամենն Անդրկովկասում արտաքին կառավարման լծակները հզորացնելուն միտված ինչ-որ գործիքակազմ, ապա որքանո՞վ է նպատակահարմար առհասարակ դրա գոյությունը: Մի կառույց, որն այդպես էլ կողմերին չի կարողանում բացատրել` ի՞նչ է ասել Մադրիդյան սկզբուքներ, չի կարողանում պարզ, տարընթերցումների տեղիք չտվող լեզվով սահմանել դրա սկզբունքների էությունն, իսկ նախաձեռնողականություն ցուցաբերող Երևանին էլ մերժում է ու կոչ անում համակերպվել բանակցությունների ներկա ֆորմատի անարդյունավետության փաստի հետ, ի՞նչ առաքելություն է իրականացնում և ո՞ւմ է ծառայում, արդյոք տարածաշրջանի ժողովուրդների՞ն, թե՞ համաշխարհային ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական շահերին: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տրվեն ու միանգամայն սպառիչ կերպով. Փաշինյանը, թերևս, հենց այս խնդիրն է բարձրացրել Արցախում` ձեռնոց նետելով բոլորին ու այդ իսկ պատճառով խառնելով շատերի խաղաքարտերը: Norlur.am
Մեկնաբանություններ