Անվտանգության նոր հայեցակարգ. ի՞նչ նկատի ունի Արմեն Գրիգորյանը

Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունենալիք Հայաստանի անվտանգության խորհրդի արտահերթ նիստին ընդառաջ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում տեղեկացրել է, որ արդեն մեկնարկել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքները` միաժամանակ հավելելով, որ փոփոխությունների կարիքը պայմանավորված է նախևառաջ 2006-ին ընդունված փաստաթղթի պատկառելի տարիքով, ինչպես նաև ապրիլ-մայիսին տեղի ունեցած թավշյա ոչ բռնի հեղափոխության արդյունքում ներքաղաքական կյանքի փոփոխություններով։  Ըստ ԱԽ քարտուղարի` ռազմավարության վերանայման գործընթացը լինելու է համընդգրկուն գործընթաց, որում պետք է ներգրավվեն պետական կառավարման պատկան մարմինները, փորձագիտական, գիտական հանրությունը, քաղաքացիական հասարակությունը և օրենսդիրը։ «Այն լինելու է համընդգրկուն մի փաստաթուղթ, որն արտացոլելու է մարտահրավերների հավաքական ընկալումները, ինչպես նաև դրանց արձագանքման մեխանիզմները»,-ասել է Գրիգորյանը։ Իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև ողջ աշխարհում դարձել է չափազանց հարափոփոխ ու վտանգավոր: Հաշվի առնելով հատկապես Արցախի շուրջ ընթացող պրոցեսների բնույթն ու այս խնդրով պայմանավորված` առաջ եկած պայթյունավտանգությունն` այլևս օրհասական է դառնում նոր անվտանգային դոկտրինի ընդունումը: Իհարկե անվտանգային ռազմավարությանն առնչվող շրջանակը միայն արցախյան խնդրով չէ, որ սահմանափակվում է, և, անկասկած, այն շատ ավելի խորքային երևույթ է, քան ասենք պաշտպանական հայեցակարգի ադապտացումը տվյալ ժամանակի ռեալներին. դա գլոբալ փաստաթուղթ է, որում արտացոլվում են հաճախ շատեի համար լատենտ բնույթ կրող խնդիրներն ու տրվում դրանց լուծումները: Կարո՞ղ են, արդյոք, ապագա փաստաթղթում տեղ գտնել դրույթներ, որոնք այսօր շատերի համար գուցե ֆանտաստիկ են թվում: Հնարավո՞ր է, որ դրանում առաջին անգամ փորձ արվի առավել հավասարակշռված մոտեցում որդեգրելու ուժային կենտրոնների նկատմամբ, երբ Հայաստանը, փորձելով է՛լ ավելի ամրակայել սեփական անվտանգությունը, ասենք շատ ավելի մեծ դեր հատկացնի Արևուտքի հետ ռազմական համագործակցությանն ու, մասնավորապես, նույն ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին: Այդ իմաստով ուշագրավ է հատկապես մարտի 11-ին Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում Հայաստան ժամանած  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի` Երևանում մամուլի ասուլիսի ընթացքում արած հայտարարություններն այն մասին, որ Հյուսիսատլանտյան դաշինքին հետաքրքրում է խաղաղությունը կովկասյան տարածաշրջանում, և ՆԱՏՕ-ն բոլոր կողմերին հայտնում է, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի: Ընդ որում` ուշագրավ է նաև այն, որ նման հայտարարություն, փաստորեն, հնչում է Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ զորավարժությունների համապատկերին, որը, փաստորեն, բավական անթաքույց կերպով հակահայկական բովանդակություն է կրում: Ակասկած, Ապատուրայի հայտարարութունը, որը, փաստորեն, կանխարգելիչ նախազգուշացում է` Բաքվին` հեռու մնալու արկածախնդրությունից, կարող է ունենալ նաև շատ ավելի խորքային նշանակություն այն իմաստով, որ սրանով, փաստորեն, ՆԱՏՕ-ն անթաքույց դերակատաություն է ստանձնում տարածաշրջանում խաղաղության պահպանման համար` դրանով իսկ մեծացնելով սեփական ազդեցությունը մի ռեգիոնում, ուր ավանդաբար գերիշխող է համարվում ու է Ռուսաստանը` ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական հակառակորդը: Ակնհայտ է, սակայմ, որ Ապատուռայի հայտարարությունն այս պարագայում որևիցե կերպ չի հակասում ռուսական շահերին, քանի որ Մոսկվան այժմ երևիթե ամենաշահագրգիռն է` կանխելու հնարավոր պայթյունը,և եթե այդ խնդրի լուծմանը կարող է օգնել նաև ՆԱՏՕ-ն, ապա Մոսկվան չի կարող հակաճառել: Արդյոք հնարավո՞ր է ժողովրդավարական հեղափոխություն իրականացրած Հայասստանը սեփական անվտանգության ռազմավարությունը մշակելիս դրանում մեծ դեր հատկացնի ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը`առանց վնասելու ռուսական կողմի հետ հարաբեությունները, Մոսկվան ինչպե՞ս կվերաբերվի, եթե Երևանը տարածաշրջանի խաղաղության երաշխավոր տեսնի նաև ՆԱՏՕ-ին` միաժամանակ այդ կազմակերպության հետ հարաբերությունները դարձնելով Մոսկվայի համար լիարժեքորեն թափանցիկ: Ի դեպ` այս իմաստով ուշագրավ է Փաշինյանի վերջին հարցազույցներից մեկն, ուր ՀՀ վարչապետը խոստանում էր  Մոսկվային Արևմուքտի հետ գերթափանցիկության ապահովում: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում, ուր շատ դժվար է երկարաժամկետ կանխատեսումներ անել կամ տասնամյակների համար պլաններ գծագրել, Հայաստանը կանգնել է լրջագույն մարտահրավերների առաջ առաջին հերթին անվտանգության ոլորտում: Մի պարագայում, երբ հզորանում է Թուրքիան ու մեծացնում իր ազդեցությունը Մեծ Մերձավոր Արևելքում, իսկ մյուս կողմից` նավթադոլարների շնորհիվ Ալիևը շարունաում է զինել իր բանակը, Հայաստանը վաղ թե ուշ ստիպված է լինեու մտածել դիվերսիֆիկացիոն ուղիների մասին ու սեփական անվտանգային հայեցակարգը կառուցել ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի վեկտորներով` ջանալով ներդաշնակ համագոծակցության մեջ գտնվել բոլոր ուժային կենտրոնների հետ. պետք է խաղալ ոչ թե հակասությունների, այլ ընդհանուր շահերի վրա: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.