Հարյուրավոր միլիոն դոլարների կորուստ կարող է լինել

«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ»-ը տարածել է հայտարարություն` Հայաստանի կառավարության հետ վեճեի առկայության մասին: «Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում «Lydian UK»-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ «Lydian Canada»-ն Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց: Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության համար բաց են Լիդիանի հետ առկա վեճերը քննարկելու և արագ լուծումներ տալու հնարավորությունները»,-մասնավորապես` ասված է հայտարարության մեջ: Այսպիսով` արբիտրաժային գործընթացի մեկնարկը  պաշտոնապես տրված է`դրանից բխող բոլոր հետևանքներով, ու եթե Կառավարությունն այս անգամ էլ սառնասրտորեն վերաբերվի իրավիճակին, ապա կարող ենք ականատես դառնալ սարսափելի պատկերի. Հայաստանը կարող է առաջիկա ամիսներին կանգնել փաստի առաջ` ստիպված լինելով, հսկայական գումարներ որպես տույժ վճարել մասնավոր ընկերությանը միայն  այն բանի համար, որ իշխանությունները հարկ չեն համարել` Ամուլսարի ծրագրի դեմ պատվեր կատարողներին կարգի հրավիրել, վերացնել այն խայտառակ վիճակը, որը հանգեցրել է նմանօրինակ իրավիճակի: Թե որքան թանկ կարող է նստել այս ամենը Հայաստանի հեղինակության վրա, ավելորդ անգամ բացատրել պետք չէ: Այն պարզապես կհանգեցնի նրան, որ երկիրը ոչ միայն կկորցնի սեփական հեղինակությունը միջազգային ասպարեզում, այլև ստիպված կլինի հարյուրավոր միլիոնների  հասնող տույժեր վճարել պետական բյուջեի միջոցներից, ինչն էլ, իր հերթին, գործնականում կործանարար հետևանքերի կարող է բերել այնէլ երրում վխպտացող աղքատության ու համատարած գործազրկության պայմաններում: Մնում է, ուղղակի, հուսալ, որ կառավարությունը չի անտեսի ստեղծված իրավիճակի վտանգավորությունն ու վերջապես  կվերացնի այն արհեստածին ու անհիմն խոչընդոտնեը, որոնց պատճառով արդեն երկար ամիսներ ի վեր «Լիդիան Արմենիան» ստիպված դադարեցրել է Ամուլսարում իրականացվող աշխատանքները`մանավանդ որ, ինչպես նշված է հայտարարությունում, իրավիճակը հարթելու հնարավորություն դեռ կա: Հույսը վերջում է մեռնում: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.