Բաքուն ոգևորվել է. ինքնախաբեություն

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան, մեկնաբանելով ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, ողջունելի է համարել այն` միաժամանակ առիթը բաց չթղնելով ու կրկին շարադրելով այն դիրքրոշումը, որն ադրբեջանը որդեգրել է ու որի պրիզմայի ներքո էլ դիտարկում է արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Ադրբեջանի ԱԳՆ-ն համանախագահների հայտարարությունը համարել է ազդանշան` Երևանին ու կեղծավորաբար հավաստիացրել, թե իբր Բաքուն պատրաստ է էական բանակցությունների: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա այն կարող է դառնալ քննարկումների թեմա՝ առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման: Այս հարցում բազմիցս շարադրելով իր դիրքորոշումը՝ Ադրբեջանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի երկու համայնքները՝ հայ և ադրբեջանական, պետք է որոշեն այդ շրջանի կարգավիճակը՝ մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում: Ինչպես հայտնի է, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չպետք է խախտի պետության տարածքային ամբողջականության սկզբունքը»,-նշված է Աբդուլլաևայի տարածած հայտարարության մեջ: Թե հատկապես ինչն է ստիպել Ադրբեջանին կարծել, թե համանախագահների հայտարարւթյունն իբր ազդակ է`ուղղված Երևանին, այլ ոչ հենց Բաքվին, թերևս, անհասկանալի է: Ազերիներն, ըստ էության, ոգևորվել են այդ հայտարարության մեջ տեղ գտած որոշակի ձևակերպումների պատճառով` աչքաթող անելով, սակայն ամենակարևորը` ուժի չկիրառման մասին աներկբա պնդումն ու յուրատեսակ պարտադրանքը: Այո՛, հայտարարույունը ոչ մի կերպ հայանպաստ չես համարի հասկանալի պատճառներով, սակայն ակնբախ է նաև, որ Ադրբեջանի ոգևորությունն այս հարցում այնքան էլ տեղին չէ. վերջապես համանախագահների գերնպատակ է հայտարարավում ոչ թե ասենք Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելն ու այն էլ ամենասեղմ ժամկետներում, ինչպես երազում է Բաքուն, այլ` տարածաշրջանում խաղաղության պահպանումը: Այս իմաստով, ի դեպ, անչափ կարևոր է այն, որ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն  ԵԱՀԿ առաքելությունը պլանավորում է մարտի 12-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում  անցկացնել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում, ինչը, թերևս, հստակ ուղերձ է այս օրերին հարցակողական սցենարով  չհայտարարաված զորավարժություններ անող Ադրբեջանին, որը, փաստորեն, Ալիև-Փաշինյան հանդիպումից առաջ փորձում է մկաններ ցուցադրել ու հավաստիացնել` է՛լ չեն դիմանում: Իրականում Բաքվի վիճակն այնքան էլ նախանձելի չէ. մի երկիր, որը պնդում է, թե պատրաստ է ԼՂ խնդրի շուրջ էական բանակցությունների, ամեն ինչ անում է`թույլ չտալու Արցախի`բանակցային պրոցեսին միանալը, որի կարևորության մասին Փաշինյանը բազմիցս է խոսել ու ասել, որ եթե Ադրբեջանը ցանկանում է իսկապես էական, բովանդակալից բանակցություններ վարել, ապա Ստեփանակերտը պետք է միանա բանակցային պրոցեսին. առանց դրա բանակցությունները պարզունակ ջուրծեծոցի են: Եվ ահա այս  իրավիճակում Ադրբեջանը որևիցե կերպ չի կարողանում աշխարհին բացատրել, թե ինչու է դեմ հանդես գալիս Արցախի` բանակցային կողմ դառնալու հեռանկարին: Եթե իսկապես պատրաստ են էական բանակցությունների, ապա ինչո՞ւ է Ալիևը կտրականապես մերժում Փաշինյանի առաջարկությունն ու հարցի լուծումը, փաստորեն, դիտարկում բացառապես Ադրբեջանի միակողմանի շահի դիտանկյունից` հրաժարվելով հաշվի նստել իրականության հետ (ասվածի ամենավառ ապացույցը նույն Աբուլլաևայի հայտարարությունն է): Անկասկած, արցախյան հարցի լուծումը պայմանավորված չէ Ալիևի քմահաճույքներով ու ոչ էլ Ադրբեջանի մկանների հաստությամբ: Եթե այդպես լիներ, Բաքուն վաղուց էր տարածաշրջանը վերածել արյունոտ բախումնեի թատերաբեմի: Հարցն այս, ըստ էության, վերաբերում է Հարավային Կովկասի ռազմաքաղաքական, անվտանգային համընդհանուր համակարգին, և ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն ենթադրելու է տարածաշրջանի խորքային վերակառուցում, աշխարհաքաղաքական ուժերի միջև առկա հարաբերությունների գուցե արմատական վերանայում և շատ ու շատ այլ խորքային պրոցեսների վերագնահատում ու վերաձևվում: Անկախ այն հանգամանքից, թե ինչ մկաններ է ցուցադրում Ադրբեջանը կամ ինչ ռազմական հնարավորություններ ունի այս պահին, հարցի կարգավորումը կամ, ավելի ճիշտ, պատերազի բռնկումը կամ կանխարգելումը, վեր է նրա հնարավորություներից, և այս իրավիճակում Հայաստանի ներկայիս ողջ ջանքերը միտված են մեկ բանի` հնարավոր պատերազմի լեգիտիմւթյան չեղարկմանը, ինչը կարծես հաջողվում է` առնվազը դատելով նույն համանախագահների պահվածքից: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս