Փաշինյանի կտրուկ նախազգուշացումը` Մոսկվային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ներկայում ո՞րն է հայ-ռուսական բանակցությունների հիմնական օրակարգն, ասել է. «Գիտեք, որ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն: Եվ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Ռուսաստանում հանրության բոլոր շերտերը ճիշտ հասկանան դրա էությունն ու պատճառները, որովհետև, ցավոք, Ռուսաստանում բազմաթիվ փորձագիտական շրջանակներ փորձում են Հայաստանում տեղի ունեցածը ներկայացնել, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների շարքում: Բայց մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր ռուսաստանցի ընկերներն ու գործընկերները հասկանան, որ տեղի ունեցածը ոչ մի աշխարհաքաղաքական կոնտեքստ չունի և ոչ մի արտասահմանյան ուժ ներգրավված չի եղել այդ գործընթացում: Դա ազգային արժանապատվության և իմ անձնական արժանապատվության հարցն է: Մեկնաբանությունը, թե ինչ-որ մեկը հայ ժողովրդին օգտագործել է իր աշխարհաքաղաքական նպատակներով, վիրավորական է մեզ համար: Հայաստանն անկախ երկիր է, անկախ ազգ՝ արժանապատվության բարձր զգացումով: Եվ, իհարկե, մեզ համար շատ կարևոր է հուսալի գործընկեր լինել: Եվ մենք հուսալի գործընկեր կլինենք բոլորի համար, ում ինքներս հուսալի գործընկեր ենք համարում, դրանում ոչ մի կասկած չի կարող լինել: Իսկ նրանց, ովքեր հուսալի չեն, մենք պետք է գնահատենք՝ արդյո՞ք պետք է նրանց մեր գործընկերը համարենք»: Փաշինյանի հարցազրույցն, ըստ էության, նպատակ ունի` եվրոպական այցից հետո ցրելու հնարավոր կասկածանքները, որ կարող էին առաջանալ ռուսական որոշակի շրջանակների մոտ: Այսպիսով` Փաշինյանը մի կողմից` խոսում է Հայաստանի թափանցիկության մասին` հավաստիացնելով, որ  Երևանը նպատակ չունի սեփական արտաքին քաղաքականությունը կառուցել հակասությունների ապակառուցողական մեթոդոլոգիայով, մյուս կողմից, սակայն, տալիս է Մոսկվային մտածելու տեղ` հայտարարելով, որ հարկ եղած դեպքում Երևանը կարող է վերանայել իր բարեկամների ցանկն ու մեկ անգամ ևս ծանրութեթև անել`ով է իրեն բարեկամ և ով` ոչ: Ընդ որում` Փաշինյանն ադ մասին հայտարարում է այն բանից հետո, երբ հավաստիացնում է Մոսկվային, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չունի ու չի կարող ունենալ որևիցե աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ գունավորում: Փաշինյանը սրանով Մոսկվային փորձում է զրկել հայկական շահերի դեմ դուրս գալու հնարավորությունից` հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր վատթարացման մեղքը գցելով Ռուսաստանի վրա: Փաշինյանի խսքերում ակնհայտորեն կարելի է նշմարել, թեևս, Ռուսաստանում վերջին շրջանում որոշակի շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված հակահայկական թեզերի արձագանքներն, երբ ոմանց կողմից ի լուր բոլորի ասվում է, թե իբր Հայաստանը հետխորհրդային տարածքում վերածվել է գունավոր հեղափոխությունների պլանավորման կնետրոնի, ու որ Հայաստանի միջոցով համապատասխան կենտոնները նպատակ ունեն ներազդելու ներռուսաստանյան գործընթացների վրա և այլն: Փաշինյանը փաստացի հայտարում է, որ նման բան ֆիզիկապես չկա ու չի կարող լինել, իսկ եթե ինչ-որ մեկը խնդիր է դրել իր համար հիմնավորում ստեղծելու` վերանայելու համար հայ-ռուսական հարաբերություններն, ապա Երևանը պատրաստ է անել դա առաջինը`դրանից բխող բոլոր աշխարհաքաղաքական հետևանքներով: Norlur.am    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.