Կոռուպցիոն սկանդալ․ Մարգարիտա Գրիգորյանը ԱՄՆ-ում կնքել է պայմանագիր 6 տարի առաջ դադարեցված ընկերության հետ

Դեռ երկու ամիս առաջ մեր  կողմից պաշտոնական հարցում էր ուղարկվել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին տեղեկամալու համար, թե ո՞ր կազմակերպության հետ պայմանագրի շրջանակներում է Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում իր հաղորդումները ԱՄՆ-ում, և արդյո՞ք տվյալ կազմակերպությունն ունի իրավունք գովազդներ ցուցադրել և շահույթ ստանալ տեղի գործարարներից, իսկ եթե ունի, որտե՞ղ են ուղղվում այդ եկամուտները։ Մինչ անդրադառնալը պատասխան նամակի բովանդակությանը, նշենք, որ հասցեատիրոջ կողմից այն որքան հնարավոր է «ձգձգվել» է, սակայն մեր համառության ու իրավաբանական մանիպուլյացիաներին չտրվելու շնորհիվ կարողացանք 2 ամիս անց պատասխան կորզել նրանցից։ Մասնավորապես՝ նամակում նշված է բառացիորեն հետեւյալը․ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պատրաստակամ է համագործակցության բոլոր հեռարձակող ընկերությունների հետ, հեռուստաընկերության ցանցն ու հասանելիությունը ընդլայնելու նպատակով: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակվում է Հյուսիսային Ամերիկայի տարածքում արբանյակային կապի միջոցով (արբանյակային կապը տեխնիկապես ապահովում է GlobeCast France ընկերության կողմից): Տվյալ դեպքում Հանրային հեռուստաընկերությունը, համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, իրավունք ունի տեղադրել գովազդային նյութեր Հանրային հեռուստաընկերության արբանյակային կապով հեռարձակումներում: Հայաստանի հանրային հեռուստաընկերության (այսուհետ՝ Հանրային հեռուստաընկերություն) որոշ հաղորդումներ նաև վերահեռարձակվում են ԱՄՆ տարածքում պայմանագրային հիմունքներով՝ Panarm Inc. ընկերության կողմից, 2014թ. նոյեմբերի 1-ին կնքված լիցենզային և վերահեռարձակման պայմանագրերի հիման վրա։ Հանրային հեռուստաընկերությունը որևէ առնչություն չունի Panarm Inc ընկերության կողմից իր սեփական ալիքով ցուցադրվող գովազդի և այդ գովազդից ստացվող հասույթի հետ: Վերոնշյալ ընկերությունն ինքնուրույն է որոշում իր գովազդային քաղաքականությունը և այն որևէ կերպ չի վերաբերում Հանրային հեռուստաընկերությանը»: Առաջին հայացքից ամեն բան նորմալ է, սակայն Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ որ Հյուսիսային Ամերիկայի տարածքում Հանրային հեռուստաընկերության հաղորդումները ցուցադրվում են կաբելային կապի միջոցով, այլ ոչ թե արբանյակային, շատ պարզ պատճառով․ GlobeCast France ընկերությունը դադարել է գոյություն ունենալ դեռ 6 տարի առաջ՝ 2013թ․-ի հուլիս ամսից։ Ստացվում է Հանրային հեռուստաընկերության հաղորդումներում դրվող գովազդները ներկա պահին անօրինական են, քանի որ հեռարձակումն իրականացվում է միայն կաբելային կապի միջոցով։ Հատկանշական է, որ կա նաև մտավախություն կոռուպցիոն գարծարքների՝ արդյո՞ք Հանրայինը վճարում է կատարում GlobeCast France ընկերությանը, և ուր են գնում այդ գումարները, եթե այն գոյություն չունի։ Իսկ թե որքա՞ն գումար է ստանում Հանրային հեռուստաընկերությունը Panarm.inc ընկերության հետ պայմանագրի շնորհիվ, դեռևս մնում է անհայտ։ Միաժամանակ  Հանրային հեռուստաընկերությանը ֆինանսավորողին, այս դեպքում՝ ՀՀ Կառավարության ուշադրությունն ենք հրավիրում մեկ այլ կարեւոր հանգամանքի վրա։ Խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացու հարկերի հաշվին Հանրայինում ստեղծվող ցանկացած արտադրանք ավելի շուտ է ցուցադրվում ԱՄՆ-ում,  այլ հեռուսաընկերության միջոցով, քան՝ Հայաստանում։ Արդյունքում ՀՀ հարկատուները վճարում են ուշացած ապրանքի համար, ինչի արդյունքում նվազում է նաեւ ԱՄՆ-ում հեռարձակվող Հանրայինի  հեռուստադիտողների քանակը, քանի, որ նրանք այն հացրել են դիտել արդեն իսկ Panarm Inc. Ընկերության միջոցով։ Աղբյուրը՝ Irakanum.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.