Մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը

Մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը:Նա 87 տարեկան էր: Հայկական արմատներով ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի 24-ին: Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1954թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ և երաժշտական սցենարներ: Ավելի շատ հայտնի է շուրջ 200 ֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ է բերել հատկապես «Շերբուրգյան անձրևանոցներ» ֆիլմը: Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 3 անգամ արժանացել է «Օսկար», 5 անգամ` «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» մրցանակների: 2003թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.