Հրազդանում թեկնածուներից մեկի շտաբի պետը ձերբակալվել է, նա ընտրողին գումար է խոստացել իր նշած թեկնածուին ընտրելու համար. ոստիկանություն

Հազդանի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել, որ թեկնածուներից մեկի շտաբի պետը գումար է խոստացել, եթե ինքն ու իր կինը ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։ Շտաբի պետը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունը։ Ոստիկանության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություների շրջանակում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժին է հրավիրվել նույն քաղաքի մի բնակիչ և հաղորդում տվել, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներից մեկի շտաբում, նույն շտաբի պետ Ա․Հ․-ն խոստացել է տալ գումարով ծրար՝ եթե քաղաքացին և իր կինը ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ա․ Հ․-ն հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Կատարվում է քննություն»։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.