Երևանում բախվել են BMW-ն ու Opel-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոց – Նուբարաշենի խճուղի խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 ՏQ 330 համարանիշի և BMW մակնիշի 99 AՏ 969 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.