Երևանում բախվել են թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Opel-ը. կան վիրավորներ

Երևանում այսօր՝ ժամը 10։50-ի սահմաններում, Սարկավագի փողոցում բախվել են Hyundai մակնիշի 4398 Տ համարանիշի և Opel մակնիշի 34 TT 302 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Hyundai ավտոբուսը սպասարկում է թիվ 47 երթուղին։ Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.