Եղվարդում բախվել են Irbis մակնիշի մոտոցիկլետն ու Opel-ը. մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է

Այսօր մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղում բախվել են Opel մակնիշի 35 RN 532 համարանիշի և Irbis մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլետը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ Բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի վարորդի և մահացած մոտոցիկլավարի ինքնությունը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.