Երևանում մեքենաներ են բախվել, որից մեկը, առաջ ընթանալով, բախվել է Նազենի Հովհաննիսյանի մեքենային

Դեկտեմբերի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Թումանյան փողոցի թիվ 35 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 36-ամյա Եվգենիա Շեկոյանի վարած Toyota մակնիշի 35 DC 589 համարանիշի և 63-ամյա Գագիկ Գրիգորյանի վարած Toyota մակնիշի 99 RԼ 101 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով էլ Գ. Գրիգորյանի Toyota-ն առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 36-ամյա Նազենի Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի 34 RM 511 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով վարորդներից Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Երևանի Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota-ն պատկանում է հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին, ով ավտոմեքենայում չի եղել։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.