«Հրապարակ». ԵԱՏՄ «օբշչեստվան» առաջվա պես Փաշինյանի ներկայությամբ ամեն ինչ չի քննարկում

«Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյանն ասել է՝ պայմանավորվել են, որ մինչև 2019թ. նիստ չի կայանա, հարցը կլուծվի աշխատանքային կարգով: Ինչ է դա նշա­նակում՝ հարցրինք ԱԳՆ աղբյուրին: «Այսինքն՝ կարող ես հարցը լուծել ՀԱՊԿ նիստերի միջև ընկած շրջանում: Իսկ նիստերը տեղի են ունե­նում կես տարին մեկ: Շատ հարցեր լուծվում են այդ կարգով՝ աշխատանքային նախագծերն ուղարկվում են անդամ երկրների նախագահ­ներին՝ հաստատման, որից հետո, առանց նիս­տի, կոնսենսուսով ընդունվում են: Այդպես եղավ նաև Խաչատուրովի ազատման դեպքում, հարցը լուծվեց աշխատանքային կարգով»: Իսկ եթե նա­խագահներից մեկը, ասենք՝ Բելառուսը, չի հա­մաձայնում նախագծի հետ: «Տեղեկացնում է իր անհամաձայնության մասին՝ կրկին նամակով»: Աշխատանքային քննարկումներով կընտրվի նոր ՀԱՊԿ քարտուղար: «Դժվար է ասել: Հստակ է մի բան՝ այս իրավիճակն ազդում է ՀԱՊԿ իմիջի վրա, ինչը Ռուսաստանի շահերից չի բխում, և կարծես հարցի լուծումը Պուտինը վերցրել է իր ձեռքը: Դա է ապացուցում նրա զանգը Փաշինյանին»: Իսկ ամսի 6-ին Փաշինյանը պատասխանատվություն կպահանջի՞ Լուկաշենկոյից, ինչպես խոստացել է, թե դա էլ կլինի «աշխատանքային կարգով»: «Կար­ծում եմ՝ խնդիրը կքննարկվի ԵԱՏՄ-ում, սակայն այլ ֆորմատով՝ ընթրիքի ժամանակ»: Ի դեպ, մեկ այլ աղբյուր պնդում է, որ ընթրիքների ժամանակ ԵԱՏՄ «օբշչեստվան» այլևս առաջվա պես Փաշինյանի ներկայությամբ ամեն ինչ չի քննարկում»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.