«Ժողովուրդ». «Սասնա Ծռերը» ներկայացնող Վարուժան Ավետիսյանը փորձում է իր համակիրների հետ գործել Գեղարքունիքի մարզպետի դեմ

«Որքան մոտենում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, այն­քան կրքերն ավելի են թեժանում և ուժե­րի ներկայացուցիչները փորձում են իրա­րից ձայներ խլել: Այդպես է նաև Գեղարքունիքի մարզում, որտեղ «Սասնա Ծռեր» կուսակցությունից առաջադրված է նաև կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը: Լինելով Մարտունի քաղաքից, «Ժողովուրդ» օրաթեր­թի տեղեկություններով՝ նա փորձում է իր համակիրների հետ գործել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, մարզպետ Գնել Սանոսյանի դեմ, և իրավիճակն իսկա­պես լարված է, նույնիսկ պատճառ են դառնում ներքին վեճերի: Ու սա այն դեպ­քում, երբ «Սասնա Ծռերի» շտաբի ղեկա­վար ժիրայր Սեֆիլյանը բազմիցս հայ­տարարել է Նիկոլ Փաշինյանի իշխանու­թյան կողքին կանգնելու մասին»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.