«Ժամանակ». Արտաշատի փոխոստիկանապետն ակ­տիվորեն զբաղվում է «Իմ քայ­լը» դաշինքի ռեյտինգային ցուցակում ընդգրկված որդու քարոզչու­թյամբ

«Արտաշատում «Իմ քայլը» դաշինքն ամբողջ ուժով օգ­տագործում է վարչական ռեսուրսը: Ջավեշտալին այն է, որ օրենքի խախտմամբ զբաղ­վում է ոստիկանությունը, որը պետք է պայքարեր դրա դեմ: Արտաշատի փոխոստիկանապետ Սամվել Ատոմյանն ակ­տիվորեն զբաղվում է Արարա­տի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում «Իմ քայ­լը» դաշինքի ռեյտինգային ցուցակում ընդգրկված որդու' Սերգեյ Ատոմյանի քարոզչու­թյամբ: Ատոմյանն այցելում է տարբեր մարդկանց և համո­զում քվեարկել որդու օգտին: Ատոմյանը դեռևս չի ահաբե­կում մարդկանց, բայց այն փաստը, որ փոխոստիկանապետը զբաղվում է քարոզչու­թյամբ, արդեն մարդկանց մոտ անցյալի հետ ասոցացվող վատ հիշողություններ է առա­ջացնում»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.