«Ժամանակ». Այս ԱԺ-ն այլևս չի հասց­նի քննարկել գլխավոր դատա­խազի՝ Արամ Հարությունյանի նկատմամբ քրեա­կան հետապնդում հարուցելու միջնորդությունը

«Չնայած գլխավոր դատա­խազ Արթուր Դավթյանը միջ­նորդություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեա­կան հետապնդում հարուցելու և նրան կալանավորելու հա­մար, սակայն պարզ է, որ այս խորհրդարանն այլևս չի հասց­նի քննարկել գլխավոր դատա­խազի միջնորդությունը, դրան համաձայնություն տալու կամ մերժելու համար: Դատախազի միջնորդությունը քննարկելու համար պետք է հրավիրվի ար­տահերթ նիստ, սակայն խորհրդարանի ղեկավարու­թյունը հասկանում է նման նախաձեռնության անհեռանկա­րայնությունը՝ քվորում ապա­հովելու անհնարինությունից ելնելով, և հանդես չի գա ար­տահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.