Վրաերթ Երևանի Տ. Պետրոսյան փողոցում. տուժածը հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 19:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցում՝ «Սյունիք» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տ. Պետրոսյան փողոցում՝ «Ձյունիկ» խանութի մոտակայքում, «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Մ.) վրաերթի է ենթարկել քաղաքացի Ն. Բ.-ին (1970 թ.): Փրկարարները Ն. Բ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.