Գեղարքունիքում 28-ամյա կինը Nissan-ով բախվել է հողաթմբին եւ շրջվել. կան վիրավորները

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։20-ի սահմաններում 28-ամյա Նատալյա Ն.-ն Երեւան-Սեւան ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում դեպի Սեւան ընթանալիս իր վարած Nissan Note մակնիշի 35 AP 534 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հողաթմբին եւ կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայի 2 ուղեւորներ, որոնցից մեկին քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն: Նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորներից մեկին տեղափոխում են Երեւանի հիվանդանոցներից մեկը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.