Վեդիում ավտոմեքենան բախվել է գազախողովակի հենասյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, կան տուժածներ

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, ВАЗ 2106 մակնիշի 42 ԼԼ 475 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դաշտաքար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, բախման հետևանքով հրդեհ է բռնկվել և ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ այդ պահին նշված հատվածով Վեդիի հիվանդանոց մեկնելիս են եղել նշված հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, նրա կնոջն ու 2 երեխաներին, որից հետո տեղափոխել են Վեդիի բժշկական կենտրոն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.