Իմ եւ ուժային կառույցների ներկա եւ նախկին որոշ հրամանատարների միջեւ տարաձայնություն չկա. Արայիկ Հարությունյան

Այսօր մամուլում հրապարակումներ եղան, ըստ որոնց, իբր, տարաձայնություններ կան իմ եւ ուժային կառույցների ներկա եւ նախկին որոշ հրամանատարների միջեւ. հավաստիացնում եմ, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական, Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Արցախյան ազատամարտում փառավոր կենսագրություն կերտած եւ պետականաշինության ոլորտում իրենց ծառայությունը շարունակող այդ անհատների հետ մարտական ուղի եմ անցել: Իսկ այսօր Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նրանց հետ միասնաբար շարունակում ենք մեր համեստ ներդրումն ունենալ Արցախի շենացման, պաշտպանունակության եւ զարգացման գործում՝ միավորելով մեր ջանքերը ի նպաստ միասնական Հայրենիքի հզորացման: Անընդունելի եմ համարում պառակտիչ նպատակով արվող նմանօրինակ ցանկացած շահարկում, որը թե ՛ Արցախի ներքաղաքական դաշտում, թե ՛ երկու հայկական հանրապետությունների իշխանությունների միջեւ սեպ խրելու նպատակ է հետապնդում, եւ հորդորում տուրք չտալ անհիմն խոսակցություններին: Ուղղակի անիմաստ է»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.