Արագածոտնի մարզում բախվել են Ford Expedition-ը ու Лада-21099-ը. 4 վիրավորներից 1-ը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում բախվել են Лада-21099 մակնիշի 35 PN 094 համարանիշի և Ford Expedition մակնիշի 29 ՏՏ 934 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել նաև Թալինի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Հիվանդանոցից տեղեկացանք, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում մառախուղ է, տեսանելիությունը 1-1,5 մետր է, և ոստիկանները, փրկարարները, բժիշկներն ու քննիչները մեծ դժվարությամբ են աշխատում, տեղում էլ ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի վթար տեղի չունենա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.