Պետությունն այս պահին առնվազն 180 միլիոն դրամի աջակցություն է ցույց տալիս սահմանամերձ բնակավայրերում աշնանացանի կատարման համար. Գեղամ Գևորգյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր Կառավարության նիստին ներկայացրեց սահմանամերձ 37 բնակավայրերում փաստացի  հողօգտագործողներին աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար պետական աջակցություն հատկացնելու հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու նախագիծը: Նա նշեց, որ նախատեսվել է պետական աջակցություն ցուցաբերել միայն գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց՝ սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա։ «Մինչդեռ առկա են հողօգտագործողների կողմից առանց սեփականության կամ վարձակալության իրավունքի հողի փաստացի օգտագործման դեպքեր, մեծամասամբ Տավուշի մարզում, ուստի անհրաժեշտություն է առաջանում տվյալ հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրել համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի հիման վրա։  Կարգավորում ենք առաջարկում, որ համայնքի ղեկավարի կողմից հողօգտագործման փաստաթուղթը հավաստող տեղեկանքը ևս հիմք հանդիսանա՝ հաշվի առնելով շահառուների մեծ քանակը, մարզպետի գրությունը. կարծում եմ, որ պետությունը պետք է գնա ընդառաջ և փաստացի հողօգտագործման համար տրամադրի  60 հազարական դրամ հատուցում»,- ասաց նա և նշեց, որ միաժամանակ պետական աջակցության ժամկետն են երկարացնում: Այսպիսով, արդյունքում կունենանք սահմանամերձ 37 բնակավայրերում հողօգտագործողների համար հավասար պայմանների ստեղծում, վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացում, չմշակվող հողատարածքների օգտագործում, ցանքատարածությունների, համախառն արտադրանքի ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացում:
«Խոսքը վերաբերում է  առնվազն ինը հարյուր շահառուների, որոնք չունեն փաստաթղթեր, իսկ ընդհանուր մեր շահառուների թիվը 3 հազար է, այսինքն՝ պետությունն այս պահին առնվազն 180 միլիոն դրամի աջակցություն է ցույց տալիս սահմանամերձ բնակավայրերում աշնանացան ցանքի կատարման համար»,- ասաց Գեղամ Գևորգյանը:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.