Խոշոր վթար Երեւանում. բախվել են 7 մեքենաներ. կան վիրավորներ

Երեւանում, նոյեմբերի 26-ին, ժամը 22:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 34/3 հասցեի մոտ բախվել են 40-ամյա Վարդան Խ.-ի վարած ВАЗ 2110 մակնիշի 35 FQ 069 համարանիշի, 32-ամյա Արթուր Ո.-ի վարած Volkswagen մակնիշի 41 AV 441 համարանիշի, 27-ամյա Նարեկ Ա.-ի վարած Nissan մակնիշի 35 ԼR 162 համարանիշի, 26-ամյա Գեւորգ Հ.-ի վարած Opel մակնիշի 25 QD 025 համարանիշի, 25-ամյա Արայիկ Վ.-ի վարած BMW մակնիշի 35 ՍR 467 համարանիշի, 59-ամյա Բաբկեն Կ.-ի վարած Toyota մակնիշի 77 ZO 505 համարանիշի եւ 21-ամյա Էրիկ Ե.-ի վարած BMW մակնիշի 77 GT 797 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել վարորդ Էրիկ Ե.-ն, նրա ուղեւորներ  25-այա Արեն Ի.-ն, 19-ամյա Տաթեւիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղից էլ Էրիկ Ե.-ն տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.