Ապահովագրությունը 100 տոկոսով կհատուցի գյուղացու կատարած ծախսերը. Գեղամ Գևորգյան

Ապահովագրական համակարգը նորություն է գյուղատնտեսության մեջ: Կատարված ծախսերը բնական աղետներից, կարկուտից կապահովագրվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: «Պետությունը կլուծի այս խնդիրը, և ապահովագրական ընկերությունները կկարողանան ավելի մեծ ծավալով փոխհատուցում կատարել: Ապահովագրական համակարգի ներդրումը նոր լուծում է, 100 տոկոսով կհատուցվեն գյուղացու կատարած ծախսերը: Կա հնարավորություն՝ եկամուտներն ապահովագրելու»,-ասաց Գեղամ Գևորգյանը: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ արտադրվում է բարձր ծառերի համար համապատասխան ցանց, որն արդյունավետ կլինի: Գեղամ Գևորգյանն ասաց, որ գյուղացիների հետ հանդիպել են, քննարկել են՝ արդյոք ապահովագրական համակարգից օգտվելու ցանկություն ունեն, թե ոչ, և գյուղացիներն ասել են՝ այո: Նա ասաց, որ համակարգը նախատեսված է ներդնել հունվար-փետրվար ամիսներին, իսկ գյուղացիներից կպահանջվի նախնական 30-ից 35.000 դրամի ներդրում: «Պետությունը մեկ տարով չի սահմանափակվում, սա շարունակական գործընթաց է: 30-ից 35 հազար դրամ մեկ հեկտարի չափով ներդրում է պետք անել»,- հավելեց նա:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.