ՃՏՊ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին. տուժածներ չկան

Նոյեմբերի 28-ին, ժամը 13:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-«Զանգեր» հատվածի 38-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1997 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.