ՃՏՊ Իսակովի պողոտայում. կա տուժած

Նոյեմբերի 26-ին, ժամը 16:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Արարատյան մաքսատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 8 հասցեի մոտակայքում բախվել են «MAN» (վարորդը՝ Ռ. Հ., 1986 թ.) և «Օpel Astra G» մակնիշերի (վարորդը՝ Տ. Տ., 1999 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օpel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Մ.-ն (2000 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները փակել են «Օpel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.