Երեւանում «ՎԱԶ 2107»-ը տապալել է «Պորշե» ավտոսրահի գովազդային վահանակը. կան վիրավորներ

Երեւանում, նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։10-ի սահաններում 43-ամյա Գրիգոր Ա.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 34 VԼ 581 համարանիշի ավտո,եքենայով Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 32/1 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել «Պորշե» ավտոսրահի գովազդային վահանակին եւ հայտնվել երթեւեկեի գոտուց դուրս։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը, նրա ուղեւորներ 58-ամյա Վարդիթեր Կ.-ն եւ 35-ամյա Լուսինե Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Աղբյուրի փոխանցմամբ, բախման հետեւանքով գովազդային վահանակը տապալվել ու ամբողջովին վնասվել է։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.