Հնարավոր է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն մինչև տարվա վերջ. Տ. Բալայան

Մինչև այս տարվա ավարտ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Դուշանբեում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո նախատեսվում է առաջիկայում երկու երկրների բարձրաստիճան ղեկավարների նոր հանդիպում: «Մինչև տարվա վերջ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում»,- ասաց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.