Բաժին : Պատահարներ
Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով երկու մարդ է զոհվել
Օգոստոսի 30-ին՝ ժամը 11:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և «FAW» մակնիշի բեռնատարը. պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են:
ԱԻՆ–ի կայքից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: