Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 04։26-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03։12-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Աղմաշենիբելի փողոցի «Կառպուռի» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» մակնիշի ուղևորափոխադրող (վարորդը՝ Հ. Օ.) և «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենաները. բախման հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ: «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս. Ս.-ն և Է. Բ.-ն հոսպիտալացվել են «Միխայելովսկոյե» և «Լացետի» ԲԿ-ներ, իսկ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. և Ա. Ն.-երը, Դ. Չ.-ն, Թ. Պ.-ն տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.