Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 14-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին, մեր կողմից ձեռնարկված միջոցներին ու իրականացվելիք աշխատանքներին և 2018թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության ֆինանսատնտեսական ցուցանիշներին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Օրակարգային հարցերի քննարկումից և համապատասխան հանձնարարականներ տալուց հետո նախագահ Սահակյանը հանդես է եկել նաև ելույթով, որտեղ կանգ է առել ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի վրա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.