ՀՀ մշակույթի նախարարությունը հերքում է Սերժ Թանկյանին ֆիլմ նկարահանելու համար գումար փոխանցելու վերաբերյալ տեղեկատվությունը

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանը հերքում է այն տեղեկատվությունը, որ նախարար Լիլիթ Մակունցը ամերիկահայ ռոք-երաժիշտ, աշխարհահռչակ «System of A Down» ռոք-խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանին 48 մլն դրամ է փոխանցել` թավշյա հեղափոխության մասին ֆիլմ նկարահանելու համար: «Ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: ՀՀ մշակույթի նախարարը ոչ մի գումար չի հատկացրել Սերժ Թանկյանին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.