Վրաերթ Երևանի Բաղրամյան պողոտայում. տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր

Հուլիսի 27-ին, ժամը 15:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Սահմանադրական դատարանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ քաղաքացի Հ. Մ.-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ս. Կ.-ին (1993 թ.): Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. Ս. Կ.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.