«Հրապարակ». ՀՔԾ նոր պետը «Սորոսի» տնօրենների խորհրդի նախագահի հարազատ եղբայրն է. ՀՔԾ պետի, «Սորոսի» ու ՀՀ-ում հեղափոխության կապը

«Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՔԾ նոր պետ Սասուն Խաչատր­յանը ոչ միայն վճռաբեկի քրեական պալատի նախկին նախագահ, հայտնի իրավաբան Մհեր Խաչատրյանի որդին է, այլև «Սորոսի հիմնադրամի» «Բաց հասարա­կության հիմնադրամներ-Հայաստան» տնօրեն­ների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը: Ոմանք սրա մեջ տեսնում են այն թեզի հաստատումը, որ «Սորոսը» մեծ դերակատարում է ունեցել հայաստանյան վեր­ջին իրադարձությունների ժամանակ: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն է քննում Մարտի 1-ի գործը, և ՀՔԾ որոշմամբ են կալանքի միջնորդություններ ներկա­յացրել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի վերաբերյալ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.