«Ժամանակ». «Մարտի 1-ի» գործով մեղադրանքներ ՀՀ-ում՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի ուշագրավ ֆոնին

«ՀԱՊԿ գլխավոր քարտու­ղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում է Հայաստա­նում 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելուն մաս­նակցելու համար: Իհարկե, այն ժամանակ Յուրի Խաչա­տուրովը եղել է հայկական բանակի բարձրաստիճան գեներալ, իսկ ՀԱՊԿ գլխա­վոր քարտուղար դարձել է 2017 թվականին, սակայն նրան մեղադրանք ներկա­յացվում է հենց այդ կարգա­վիճակում, և այդ կարգա­վիճակում նա կարող է կա­լանավորվել, ու ստացվում է, որ Հայաստանում կալա­նավորվում է ՀԱՊԿ գլխա­վոր քարտուղարը: Իսկ սա արդեն Հայաստանի սահմա­նից դուրս մասշտաբ է, քա­նի որ ՀԱՊԿ-ը միջազգային կառույց է: Ինչպիսին են Խաչատուրովին ներկայացվող մեղադրանքի իրավական հիմնավորումնե­րը՝ այլ հարց է, սակայն ակն­հայտ է, որ նրա ներկայիս կարգավիճակը նրա հանդեպ գործողությանը տալիս է յու­րահատուկ քաղաքական բնույթ կամ շերտավորում: Ըստ այդմ՝ հարց է ծագում, թե արդյո՞ք իրավապահ մարմին­ների գործողությունների առն­չությամբ Հայաստանի քաղա­քական ղեկավարությունը հաշվի առել է այդ հանգաման­քը: Որովհետև դա կարող է առաջացնել ՀԱՊԿ անդամ երկրների, առավել ևս և մաս­նավորապես դրա առաջա­տար Ռուսաստանի հետ պար­զաբանումների անհրաժեշ­տություն: Իհարկե, մեծ հաշ­վով այն, որ Խաչատուրովը Հայաստանում ենթարկվում է իրավական պատասխանատ­վության կամ իրավական ըն­թացակարգի տակ է, ամենևին չի քանդում ՀԱՊԿ-ը, բայց անկասկած է, որ առնվազն առաջանում են տեխնիկական խնդիրներ, զուգահեռ նաև քաղաքական վարկի խնդիր: Այդ տեսանկյունից աներկբա է քաղաքական հարթությու­նում պարզաբանումների անհրաժեշտության հանգա­մանքը: Եվ այստեղ էլ հետաքրքրական է դառնում հանգամանքը, որ Խաչատուրովի և Քոչարյանի հարցաքն­նությունը, նրանց մեղադ­րանքների ժամանակագրու­թյունը համընկնում են, այս­պես ասած, Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ այցին, որտեղ նա մասնակցել է ԵԱՏՄ վարչապետների հավաքին: Եվ ավելին՝ այդ այցն ինքնին բավականին ուշագրավ էր նրանով, որ կարծես թե Փաշինյանը չէ, որ պետք է մասնակ­ցեր դրան, քանի որ դա երկր­ների ղեկավարների ֆորմատ չէր»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.