«Ժամանակ». Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը խլել է ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանի բիզնեսը

«Վրաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանը ևս, օգտվելով Հայաստանում իրավիճակի փոփոխությունից, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով, թե ինչպես են տարիներ առաջ իր հետ վարվել Հայաստանում՝ խլելով իր հիմնադրած բիզնեսը: Իսկ բիզնեսը խլողը եղել է Երևանի նախկին ոստիկանապետ, ԱԻ նախարարի նախկին տեղակալ Ներսիկ Նազարյանը: 2003 թվականին Զուրաբ Շամոյանի, Կարեն և Սերգեյ Մարտիրոսյանների կողմից հիմնադրվել է «Մարսերալ» ՍՊԸ-ն: Բիզնեսը սկսելու համար 120 հազար դոլար գումարը ներդրել է Շամոյանը: Շամոյանը եղել է 50 տոկոսի բաժնետեր, իսկ մնացած բաժնեմասը կիսվել է Սերգեյ և Կարեն Մարտիրոսյանների միջև: ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել Սերգեյ Մարտիրոսյանը, իսկ հիմնադիր է գրանցվել վերջինիս կինը՝ Մարինե Կոստիկյանը: Մարտիրոսյան եղբայրները Շամոյանին վստահեցրել էին, որ ճիշտ չի լինի բիզնեսը գրանցել նրա անունով, քանի որ ազգությամբ եզդի է և Հայաստանում խնդիրներ կունենա հարկային ծառայությունների հետ: Մարտիրոսյան եղբայրներն այնուհետև Շամոյանին առաջարկել են բիզնեսը խնդիրներից հեռու պահելու համար «կռիշ ունենալ», և որպես նրանց բիզնեսի «կռիշ» հանդես է եկել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, որին էլ տարիներ շարունակ, Շամոյանի խոսքով, ընկերության միջոցներից բավականին մեծ գումարներ են տրամադրվել՝ 2005-2007 թվականներին ամսական 3000 դոլար, իսկ դրանից հետո մինչև 2009 թվականը՝ 7000 դոլար, իսկ մինչև 2010 թվականը՝ 12 հազար դոլար»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.