«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությունը կմասնակցի միայնա՞կ, թե՞ «Ելք» դաշինքով. «Ելք»-ը՝ որպես դաշինք, արդեն չկա

«Պաշտոնապես պարզ չէ՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի միայնա՞կ, թե «Ելք» դաշինքով: Մի­այն այն փաստը, որ քաղաքապետի թեկնածուի հարցում ՔՊ-ն ներկուսակցական քննարկումներ է անցկաց­նում, հիմք են տալիս ենթադրելու, որ «Ելք»-ը՝ որպես դաշինք, ներկայիս տեսքով արդեն չկա: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում չի բացառել ավագանու ընտրություններին ՔՊ-ի առանձին մասնակցելու տարբերակը: «Իսկ Երևանի քաղաքապետարանում նոր ավագանի է ձևավորվելու, և կարող է և չլինել «Ելք» դաշինքը Երև­անի ավագանիում: Այսինքն՝ եթե առանձին մասնակցենք, չի լինի դաշինքն ավագանիում: Մենք մեր կուսակ­ցության անունը կպահպանենք»,- ասել է նա»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.