«Ժողովուրդ». ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսի աթոռի շուրջ կռիվ է սկսվել. գործը դատարան է հասել

«ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսի աթոռի շուրջ կռիվ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեորգի Ավետիսյանը 2018 թվականի հուլիսի 23-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ԱԳՆ-ին իր թեկնածությունը դիտարկել ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթին Ավետիսյանի պաշտպան էդգար Բադեմյանը պատմեց, որ նրան մերժել են անգամ առանց պատճառների մասին տեղյակ պահելու: Ուստի իրենք էլ դի­մել են դատարան: Իսկ ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, թե հյուպատոսն իր պարտականու­թյունները ստանձնում է նստավայր պետության կողմից թույլտվությունը՝ էկզեկվատուրան, ստանալու հի­ման վրա: «Նստավայր պետությունը պարտավոր չէ հաղորդել էկզեկվատուրայի տալը մերժելու դրդապատ­ճառները»,- ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.