«Ժամանակ». Թրամփ-Փաշինյան հանդիպումից ավելի կարևոր. տնային աշխատանքը

«Հայաստանում ԱՄՆ դես­պան Ռիչարդ Միլսը հայտա­րարել է, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Փաշինյան- Թրամփ հանդիպման հարցը դիտարկվում է, սակայն չկա վերջնական որոշում: Հարցը, այսպես ասած, օրակարգ մտավ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի Վաշինգտոն կատարած այցի և հայամետ կոնգրեսական­ների հետ հանդիպման շրջա­նակում: Ավելին՝ նախ այն դարձավ Միրզոյանին ուղղված փորձագի­տական որոշ շրջանակների քննադատության պատճառ, թե ինչպես է հնարավոր ունենալ Թրամփի անունը լսել չցանկա­ցող դեմոկրատների շրջանում Փաշինյանի հետ նրա հանդիպման ցանկություն արտահայտե­լու անզգուշություն: Բայց հետո պարզվեց, որ իրականում հենց դեմոկրատ կոնգրեսականներն են խոսել այդ հանդիպման ցանկալիության մասին, իսկ հետո արդեն նրանք սկսեցին ստորագրահավաք Կոնգրեսում՝ հանդիպման կոչով Թրամփին դիմելու համար: Ավելի ուշ ԱՄՆ-ում Հայաստա­նի դեսպանը հայտարարեց, որ հարցը և հանդիպման հնարա­վորությունը գտնվում է պետքարտուղարության հետ քննար­կումների տիրույթում: Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ պետք է մեկնի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցության համար: Ի դեպ, հետաքրքիր է, որ Թրամփը նաև հանձնարարել է սեպտեմբերին ԱՄՆ հրավիրել նաև Պուտինին: Արդյո՞ք այդ հանգամանքը, իհարկե անուղ­ղակի, սակայն կարող է ունենալ որևէ դրական ազդեցություն Թրամփ-Փաշինյան հանդիպ­ման հեռանկարի հարցում՝ այն իմաստով, որ փոքր-ինչ կվկայի Արևմուտք-Ռուսաստան հարաբերության լարվածության թու­լացման մասին, ինչն էլ հայկա­կան կողմին կազատի այդ խնդրին և դրանով պայմանա­վորված Ռուսաստանի արձա­գանքին նայելու անհրաժեշտու­թյունից»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.