Արարատի մարզում բախվել են Opel-ն ու նորակոչիկներ տեղափոխող Volkswagen-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր` հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19։00-ի սահմաններում Երևան -Մեղրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում Զանգակատուն գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen մակնիշի 200 TT 12 համարանիշի և Opel մակնիշի 35 GL 750 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են՝ 2-ը՝ Արարատի, 2-ը՝ Եղեգնաձորի բժշկական կենտրոններ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ը մեկնում էր Արցախի Հանրապետություն, իսկ ուղևորները եղել են նորակոչիկներ, ովքեր մեկնում էին զինվորական ծառայության։ Եվ ըստ տեղեկությունների՝ վիրավորներից 2-ը նորակոչիկներ են։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.