Վարչապետը պարզել է՝ կիսատ մնացած տարբեր վարկային ծրագրերով, որում կառավարությունը մեղավորություն չունի, ՀՀ-ն շարունակում է վճարումներ կատարել

Մինչ կառավարության օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պարզել է, թե չիրագործված, կիսատ մնացած տարբեր վարկային ծագրերով, որում ՀՀ կառավարությունը մեղավորություն չունի, Հայաստանը շարունակում է կատարել վճարումներ: «Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում, կիսատ են մնացել ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով»,-ասաց նա և նշեց, որ այդ վարկային ծրագրերով Հայաստանը վճարումներ է իրականացնում: Վարչապետն ասաց, որ այս իրավիճակը մենք պետք է խորությամբ հասկանան և քննարկեն և նախարարներին հանձնարարեց՝ իրենց գլխավորած նախարարությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը և դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ: «Առնվազն մի քանի նախարարներ նման իրավիճակ հայտնաբերել են: Սա մի իրավիճակ է, որ մենք խորությամբ պետք է հասկանանք, առնվազն տարօրինակ իրավիճակ է, չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ»,- ասաց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.