«Ժամանակ». Դիրքեր բարձրացող զինվորները նախապես 7-10 հազար դրամ են հավաքում սնունդ գնելու համար. փողն էլ տնից են ուզում

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ԱԱԾ-ն պաշտպանության համակարգում, հատկապես զինակոչիկներին բանակից կեղծ փաստաթղթերով ազատելու նպատակով կոռուպցիոն գործարքներն ու սկանդալային պատմություններն է ներկայացնում հանրությանը, «Ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Նոյեմբերյանի N զորամասում դիրքեր բարձրացող զինվորները նախապես 7-10 հազար դրամ գումար են հավաքում սնունդ գնելու համար: Բանն այն է, որ մի քանի օր դիրքերում մնացող զինվորներին ինչպես հարկն է չեն կերակրում, եւ ամեն անգամ հերթապահության գնալուց առաջ զինվորները տնից գումար են խնդրում` սնունդ եւ ծխախոտ գնելու նպատակով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.