«Ժողովուրդ». «Կոնվերսբանկում» ավազակային հարձակում կատարած քաղաքացուն Վրաստանը հանձնել է ՀՀ-ին, սակայն 200 հազար դոլար գողոնը չկա

«Հուլիսի 12-ին Վրաստանից Հայաս­տան էքստրադիցիայի ենթարկվեց հե­տախուզման մեջ գտնվող Պյոտր Ցի­գանկովը: Հիշեցնենք, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում: Նա գործարք կատարելու պատրվակով մտել էր Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճ­յուղ ու սպառնացել կառավարչին՝ պա­հանջելով գումար: Ստանալով 200 հազար դոլարին համարժեք դրամ՝ հե­ռացել էր: Ավելի ուշ Ցիգանկովը հայտնաբերվել ու ձերբակալվել էր Վրաստանում: Եվ ահա, 7 ամիս անց նրան բերեցին ՀՀ: Սակայն «Ժողո­վուրդ» օրաթերթին հասած տեղեկու­թյունների համաձայն՝ գողոնը՝ 200 հա­զար դոլարը, նրա հետ չի եղել»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.