«Ժամանակ». Չեխիայում ՀՀ դեսպանը ՀՀ-ում ապօրինի հարստացած պաշ­տոնյաների՝ Չեխիայում և Ավստրիայում անշարժ գույքի ձեռքբերմամբ է զբաղվել

«Ինչպես հայտնի է, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը տարիներ շարունակ զբաղված է եղել Հայաստանում ապօրինի հարստացած պաշ­տոնյաների՝ Չեխիայում և Ավստրիայում անշարժ գույքի ձեռքբերմամբ: Նա, լինելով դեսպան, ըստ էության, աշխատել է որպես բրոքեր և զբաղվել է նախկին պաշտոնյաների՝ Երվանդ Զախարյանի, Հովիկ Աբրահամյա­նի, ԱԻՆ վաղամեռիկ նախարար Արմեն Երիցյանի և այլ բարձ­րաստիճան պաշտոնյաների մի­լիոնավոր դոլարները Չեխիա տեղափոխելով և անշարժ գույք ու այլ ունեցվածք գնելով: Շատ շուտով նա պաշտոնանկ է ար­վելու, և ԱԱԾ-ն սիրով սպասում է վերջինիս պարզաբանումնե­րին, թե նախկին պաշտոնյաներից ով որքան գումար է արտեր­կիր տեղափոխել և իր միջոցով ինչ գույք ձեռք բերել»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.