Արմեն Գրիգորյանն Արցախի պատգամավորների հետ քննարկել է ԱՀ անվտանգությանը վերաբերող հարցեր

Արցախում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի և մի շարք խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես Արմեն Գրիգորյանը գրել է ֆեյսբուքյան էջում, հանդիպման ընթացքում քննարկել են Արցախի Հանրապետության անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ավելի վաղ Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, եղել առաջնագցում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.