«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանի որդու ընտանիքը տեղափոխվել է Սոչի՝ մշտական բնակության

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը՝ կինն ու երեխաները, տեղափոխվել են Սոչի բնակության: Պատճառը Գրիգորյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներն են, որոնց արդյունքում գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է: Ավելին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում նաև Մ. Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Նրանց ընտանիքի շուրջ բացահայտումներին հասարակական արձագանքը բավական կոշտ էր, մարդկանց մեջ դեռ չի մարել ցասումը և ամեն րոպե կա վրեժխնդիր լինելու վտանգը: Ըստ այդմ՝ մտավախություն կա Գրիգորյանների ընտանիքի մյուս անդամների, հատկապես երեխաների անվտանգության առումով: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.