«Հրապարակ». ՀՀ ԱԽ քարտուղարի հանդիպումը ռուս գործընկերոջ հետ հարթ չի անցել. ՀՀ-ն գերջանքեր է գործադրել ՌԴ հաղորդագրությունը սրբագրելու համար

«Հուլիսի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատմական հանդիպում ունեցավ ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Պատմական, քանի որ Գրիգորյանի անձի հետ կապված՝ ռուսական կողմը վերապահում ունի՝ որպես ակնհայտ արևմտամետի։ Սակայն հանդիպումը, ինչպես տեղեկացանք, հարթ չի ընթացել։ Պատրուշևը հայտարարել է, որ Ռուսաստանը ԼՂ հարցում փուլային տարբերակի կողմնակիցն է, իսկ Արմեն Գրիգորյանը չի համարձակվել առարկել ավագ գործընկերոջը։ Արդյունքում ՌԴ ԱԱԽ-ն հաղորդագրություն է տարածել՝ գրելով, որ Ռուսաստանը տարածաշրջանում կայունության և ԼՂ խնդրի «խաղաղ փուլային կարգավորման» կողմնակիցն է։ Այն տարածելուց հետո հայկական կողմը գերջանքեր է գործադրել այն սրբագրելու՝ «փուլային կարգավորում» բառերը տեքստից հանելու համար։ Սքրինշոտները մեր տրամադրության տակ են»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.